28 մլն 400 հազար դրամ՝ որ Թաթան մի քանի ժամ երգեր Գյումրիում

1 Min Read

Հուլիսի 26-27-ը Գյումրիում կայացած «Ֆեստիվառ»-ի շրջանակներում տեղի էր ունեցել նաև երգիչ Թաթայի մենահամերգը, որի համար պետբյուջեից հատկացվել է 28 մլն 400 հազար դրամ։

Oragir.News-ը պարզել է, որ Հանրային հեռուստաընկերությունը 28․400․000 դրամ է վճարել՝ Թաթա Սիմոնյանի և իր երաժշտախմբի մասնակցությամբ ելույթի և պարային ելույթի ապահովման ծառայությունների համար, որն իր մեջ ներառում է երաժշտական գործիքների վարձակալությունը և տեղափոխումը Փառատոնի անցկացման վայր, սննդի հյուրանոցային կեցության և տրանսպորտի ապահովումը:

Լրատվականի տեղեկություններով՝ Թաթայի հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կքնվել է դեռևս հունիսի 18-ին, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական կայքում այս տեղադրվել է միայն օրեր առաջ՝ հավանաբար ավելորդ աղմուկից խուափելու համար։

Հիշեցնենք, որ Գյումրիում, Իջևանում և Եղենաձորում անցկացված «Ֆեստիվառ» համար, որը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հ1-ի կողմից, պետբյուջեից ծախսվել է 180 մլն դրամ։ Կառավարությունից նաև հայտնել են, որ «Ֆեստիվառ» փառատոնը և դրա շրջանակներում հարկատուների վճարած գումարների վատնման պրակտիկան այսուհետև կդառնա ամենամյա։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով