Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն աճել է երկնիշ թվով. 2024թ․ առաջին կիսամյակ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Իրականում ներքին և արտաքին զբոսաշրջությունն ամուր կերպով փոխկապված են. մեկի զարգացումը դրականորեն կարող է ազդել մյուսի զարգացման վրա։

Նեքրին զբոսաշրջության զարգացումը նաև ունի կրթական և սոցիալական նշանակություն, քանի որ սեփական երկրին ծանոթ լինելն էապես փոխում է քաղաքացու վերաբերմունքը պետության հանդեպ։ Այս առումով պետությունը կարող է ֆինանսավորել տեղի բնակչության կողմից ներքին զբոսաշրջային այցելությունները՝ միաժամանակ ապահովելով համապատասխան ենթակառուցվածքները՝ զբոսաշրջային հոսքերի ընդունման համար։ Այստեղ կարևոր բաղադրիչ է նաև անվտանգության ապահովումը։

2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ ներքին զբոսաշրջիկների թվաքանակն աճել է մոտ 11%`կազմելով մոտ 367 հզր մարդ։



Արդյունավետ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել զբոսաշրջիկների այցելության նպատակները և համապատասխան փոփոխությունները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2024թ․ առաջին կիսամյակում ներքին զբոսաշրջիկների այցերի մոտ 71%-ն իրականացվել է հանգստի և ժամանցի նպատակով։ Վերջինիս հետ կապված զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է մոտ 12%-ով։

Չնայած կրթության նպատակով իրականացված այցերի թվաքանակի մասնաբաժինը ընդհանուր այցերի թվաքանակում կազմում է ընդամենը 0․6%՝ կրթության նպատակով իրականացված այցերի թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է շուրջ 57%-ով։

2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ գործնական նպատակով այցեր իրականացրած զբոսաշրջիների թվաքանակն աճել է մոտ 15%-ով։ Նկատենք նաև, որ նրանց մասնաբաժինը զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում կազմել է մոտ 22%։

Կիսվեք այս հոդվածով