Թեհրանի դիրքը բացասաբար է ազդում երկրի մրցունակության վրա. Կյանքի որակը՝ Իրանի մարաքաղաքում

1 Min Read

Իրանի նորընտիր իշխանությունները կարծում են, որ երկրի մայրաքաղաքը  պետք է տեղափոխել Պարսից ծոցի մերձակայք։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ ներկայիս մայրաքաղաք Թեհրանն ունի անլուծելի խնդիրներ։ Նրա կարծիքով՝ մայրաքաղաքի ներկայիս դիրքը բացասաբար է ազդում երկրի մրցունակության վրա, և նախկինում էլ արդեն հայտարարել էր տնտեսական ու բնապահպանական նկատառումներից ելնելով՝ մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նկատենք, որ նման որոշումները չափազանց բարդ է իրագործել. ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր է։

Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչպիսին է կյանքի որակը Թեհրանում հարևան երկների մայրաքաղաքների համեմատ․

Վերոնշյալ համաթիվը որքան աճում է, այնքան կյանքի որակը բարձրանում է։ Ցուցանիշը հաշվի է առնում մայրաքաղաքներում կյանքի գինը, անվտանգությունը, առողջապահությունը, կլիման, խցանումները, անշարժ գույքի գները և աղտոտվածության մակարդակը։

  • Եվ այսպես, 2024թ․ սեպտեմբերի դրությամբ՝ Երևանի, Բաքվի, Անկարայի հետ համեմատած կյանքի ամենացածր որակը Թեհրանում է՝ մոտ 58 բալ։ Թեհրանում չափազանց բարձր է աղտոտվածության մակարդակը, խիստ ցածր է գնողունակության մակարդակը, կան նաև շատ խնդիրներ անվտանգության տեսանկյունից։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով