ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Դեռևս 1940 թ․-ին, երբ ՄաքկԴոնալդ եղբայրները ծանոթացրին ամերիկացիներին և աշխարհին արագ սննդի հայեցակարգին, ոլորտը սկսեց բուռն կերպով գրավել նորանոր սպառողների՝ ընդհանուր առմամբ հենվելով արագության, էժանության և համեղ ուտելիքների վրա: Այս ալիքը շարունակում է տարածվել՝ ձեռք բերելով նոր թափ և փոփոխություններ՝ ժամանակի պահանջներին համապատասխան: Հայաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում արագ սննդի հայեցակարգին մի փոքր բացասաբար են վերաբերվում՝ ավելի շատ նախընտրելով տանը պատրաստվող կերակուրը: Չնայած այս հանգամանքին՝ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ բազմաթիվ երկրներում քիչ չեն արագ սննդի համակիրները, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց դրա:

Վերադառնալով արագ սննդի հայրենիք ԱՄՆ-ին՝ ուսումնասիրենք ոլորտի զարգացումները 2021 թ․-ի դրությամբ: Առաջին հերթին դիտարկենք ԱՄՆ-ում ամենահայտնի արագ սննդի կազմակերպությունների առաջին հնգյակը.

Գծապատկեր 1․ ԱՄՆ-ում 5 ամենահայտնի արագ սննդի ընկերությունները՝ 2021 թ․-ի դրությամբ

Ինչպես նկատում ենք Գծապատկեր 1-ից, առաջատար դիրքերը շարունակում է պահպանել McDonald’s-ը, որի վաճառքների ծավալն աշխարհով մեկ 2021 թ․-ին կազմել է $ 46 մլրդ:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Starbucks-ը և Chick-fil-A-ը, որոնց վաճառքի ծավալներն աշխարհով մեկ կազմել են համապատասխանաբար՝ $ 24.3 մլրդ և $ 16.7 մլրդ: Այս ցուցակը եզրափակում է  Wendy’s-ը, որի վաճառքի ծավալները կազմել են $ 11.1 մլրդ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ին ամերիկյան արագ սննդի ոլորտի վաճառքի ընդհանուր ծավալները հասնելու են $ 331 մլրդի: Այս միտումները կարող են իրականություն դառնալ ոչ միայն ոլորտի ամենահայտնի ընկերությունների հաշվին, այլ նաև նոր ընկերությունների միջոցով, որոնք վաճառքի ծավալների մասով արդեն իսկ արձանագրում են բավականին դրական դինամիկա.

Գծապատկեր 2․ ԱՄՆ-ի 5 ամենահաջողված նոր արագ սննդի ընկերությունները 2021 թ․-ի դրությամբ

Նոր ընկերությունների շարքում արագ սննդի ոլորտում ամենամեծ վաճառքի ծավալներն արձանագրել է Smoothie King-ը, որի վաճառքի ծավալները 2021 թ․-ին հասել են  $ 602 մլն-ի։
Երկրորդ տեղում է Habit Burgerը, վաճառքի ծավալները՝ $ 600 մլն մակարդակով։ Նոր ընկերությունների հնգյակը եզրափակում է Steak ‘N’ Shake ընկերությունը, որի վաճառքի ծավալները 2021 թ․-ին կազմել են $ 539 մլն։

Վերը բերված բոլոր ընկերությունները մասնագիտացած են արագ սննդի տարբեր ուղղություններով։ Ամերիկացիների շրջանում ամենասիրելի 6 արագ սննդի տարատեսակները հետևյալն են․

Գծապատկեր 3․ Ամերիկացիների ամենասիրված արագ սննդի տեսականին 2021 թ․-ի դրությամբ

Առաջին հորիզոնականում են հայտնվել համբուրգերները (Burger), որոնց ընդհանուր վաճառքների ծավալները կազմել  են $ 92,2 մլրդ։
Երկրորդ տեղում է թեթև խավարտը (Snack), որի վաճառքի ծավալները կազմել են $ 42,5 մլրդ։
Երրորդ տեղում են հավի մսով արագ սննդի տարատեսակները (Chicken), որոնց մասով վաճառքի ծավալներն արձանագրել են $ 36,7 մլրդ մակարդակը։
Այս ցուցակը եզրափակում է արագ սնունդ  համարվող պիցցան (Pizza), որի վաճառքի ծավալները կազմել են $ 23,5 մլրդ։

Share This Article
1 Comment