Միլիոնատերների թվաքանակի աճման միտումը պահպանվելու է. Ո՞ր երկրները կդառնան առաջատար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց միլիոնատերների դասի։ Տարիներ շարունակ հենց իրենք էին թելադրում է իրենց կանոնները՝ ստիպելով տնտեսություններին զարգանալ ուրույն ճանապարհով։ Արդյունքում՝ միլիոնատերների դասը տարեց տարի աճ է արձանագրում։



Մասնավորապես, 2028թ․-ին 2023թ․ համեմատ միլիոնատերների թվաքանակի զգալի աճ է կանխատեսվում ստորև ներկայացված երկրներում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2028թ․ 2023թ․ համեմատ միլիոնատերների թվաքանակի ամենամեծ աճը արձանագրվելու է Թայվանում՝ 47%ով՝ 2023թ․ արձանագրված մոտ 789 000-ից 2028թ․-ին դառնալով մոտ 1․2 մլն միլիոնատեր։

2-րդ հորիզոնականում է Թուրքիան, որտեղ 2023թ․ դրությամբ առկա է մոտ 61 հզր միլիոնատեր, իսկ 2028թ․ միլիոնատերների թվաքանակը հասնելու է մոտ 87 հզր միլիոնատերի՝ աճելով 43%-ով։

Միլիոնատերների թվաքանակի զգալի աճով 3-րդ հորիզոնականում է հայտնվել  ԵԱՏՄ անդամ Ղազախստանը։ Այստեղ 2023թ․ դրությամբ առկա է մոտ 44 հզր միլիոնատեր, իսկ 2028թ․-ին նրանց թիվը, աճելով 37%-ով, հաստատվելու է մոտ 61 հզր միլիոնատեր մակարդակում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով