Վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս արձանագրում ենք այն փաստը, որը ամռան ամիսներին Հայաստանում դիտվել են գնաճի բավականին ցածր մակարդակներ, որը խթանիչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։
ՀՀ ԿԲ քաղաքականության արդյունքում հնարավոր է եղել տնտեսությունը հանել գնանկման ճահճից և դնել ցածր ու, միևնույն ժամանակ, քիչ տատանողական ուղղու վրա։ Այսպես, դեռևս հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գնաճը արձանագրվել է 0․8%, հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 1․4%, և արդեն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 1․3% մակարդակներում։
2024թ․ օգոստոսին իրավիճակը նկարագրելու համար ուսումնասիրենք առկա վիճակագրությունը․
2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է
- Գյումրիում՝ 3․1%,
- Եղեգնաձորում՝ 3%,
- Հրազդանում՝ 2․8%, և
- Կապանում՝ 2․5%։
2024թ․ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ ՀՀ-ում դիտվել է գնանկում 0․1%-ով։ Ամենամեծ գնանկումը դիտվել է Երևանում և Վանաձորում՝ 0,1%-ով։
ՀՀ-ում գնաճի տեմպը սկսում է արագանալ. հուլիսը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Ուսումնասիրենք 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքների մասշտաբով․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 9․1%։ Ամենամեծ գնաճը տրանսպորտի ոլորտում արձանագրվել է՝
- Եղեգնաձորում՝ 13%,
- Իջևանում՝ 12․4%,
- Արտաշատում՝ 11% ,
- Վաղարշապատում՝ 10․2%։
Դպրոցին ընդառաջ՝ կրթության ոլորտում գնաճը կազմել է 4․8%։ Զգալի գնաճ է դիտվել Հրազդանում՝ 10․9%, Գյումրիում՝ 10%, Գավառում՝ 9․8% և Վանաձորում՝ 7․3%։
Ամենաշոշափելի գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 6․6%-ով։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -6․6%, Վանաձորում՝ -5․2% և Հրազդանում՝ -4․5%։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում ամենամեծ գնաճը դիտվել է Գյումրիում՝ 4․3%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում