Սնուփ Դոգի համերգի ֆինանսավորման համար վարույթ է հարուցվել ԿԳՄՍՆ-ի նկատմամբ

1 Min Read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության նկատմամբ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՄՊՀ հրապարակած որոշումից։

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու վերաբերյալ ՄՊՀ-ն արձանագրում է, որ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի’ առանց մրցույթի: Փաստացի առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից:

Օժանդակության տրամադրմամբ տնտեսավարողսուբյեկտի համար ստեղծվում են ակնհայտ տնտեսական առավելություններ:

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը Օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով