102 մլն եվրո` պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի առողջապահական ապահովագրոթյան համար

1 Min Read

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվեղ հարցերի շարքում էր Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ևս մեկ համաձայնագրի ստարագրումը: Այս համաձայնագրով Հայաստանը 102 մլն եվրո վարկ է վերցնում Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացման համար:

Ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանին՝ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ` ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

Ծրագրի ավարտի ամսաթիվը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով