Պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն` 40 մլն դոլարի չափով

1 Min Read

Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրին: 

40 մլն դոլարի չափով համաձայնագիրը կնքվել է այս տարվա օգոստոսի 6-ին:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։

Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։

Համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։

 

Կիսվեք այս հոդվածով