Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական պետական ​​բանկերի ղեկավարության դեմ

1 Min Read

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական պետական ​​բանկերի ղեկավարության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Հայտնում է РИА Новости–ին։

Պատժամիջոցների կենթարկվեն նաև պետական ​​կազմակերպությունների տնօրենների խորհուրդների 55 անդամ, Sovcombank-ի 10 ներկայացուցիչ՝ այդ թվում՝ վերահսկիչ խորհրդի նախագահի տեղակալը և անդամները։

Այս հարցով հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Սբերբանկի փոխնախագահ Անդրեյ Շարոնովի, Սբերբանկի վարչության փոխնախագահ Օլգա Գոլոդեցի, Ստանիսլավ Կուզնեցովի, Անատոլի Պոպովի, Գազպրոմբանկի վարչության փոխնախագահ Ալեքսեյ Բելուսի, Վիկտոր Կոմանովի, Տիգրան Խաչատուրովի և այլ ներկայացուցիչների նկատմամբ։

Կիսվեք այս հոդվածով