Մենք երբեք չենք հասնի Մարս, եթե հաղթի Քամալան. Իլոն Մասկ

1 Min Read

 

«Մենք երբեք չենք հասնի Մարս, եթե հաղթի Քամալան»,- գրել է Մասկը՝ իր դիրքորոշումը պարզաբանելով նրանով, որ ԱՄՆ-ում օրենքներն ու կանոնակարգերը Հարիսի օրոք ամեն տարի կվատթարանան, եթե պետական ոլորտում չկատարվեն զգալի ​​բարեփոխումներ:

Մասկը գրել է, որ Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ:

Սեպտեմբերի 8-ին, Մասկը հայտնել էր, որ Starship տիեզերանավը կկարողանա 2 տարի անց Մարս գնալ, իսկ չորս տարի անց Մարս ուղևորափոխադրումներ կկատարվեն` 20 տարում այնտեղ ստեղծելով  «ինքնաբավ քաղաք»։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով