Երկուշաբթի օրը Volkswagen-ը հայտարարեց, որ բելգիական Umicore ընկերության հետ 2,9 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ պայմանագիր է կնքել՝ մարտկոցների բաղադրիչներ արտադրելու համար: Հայտնում է Bloomberg-ը։
Թեև հումքը՝ լիթիումը, կոբալտը, նիկելը և մանգանը, կշարունակեն մատակարարվել հիմնականում ամբողջ աշխարհից, մարտկոցների կաթոդները կարտադրվեն Եվրոպայում՝ համատեղ ձեռնարկության միջոցով, ամենայն հավանականությամբ, Լեհաստանի Umicore գործարանում:
Ընկերությունները նախատեսում են համագործակցել նաև օգտագործված մարտկոցների մետաղների վերամշակման ոլորտում։
Volkswagen-ը մտադիր է մինչև 2030 թվականը Եվրոպայում ունենալ իր վաճառքի 70%-ը՝ ամբողջությամբ էլեկտրական մեքենաներով և ավելի ու ավելի է փորձում բաժանել իր մատակարարման շղթաներն ըստ տարածաշրջանների՝ պաշտպանելու դրանք աշխարհաքաղաքական լարվածությունից և նվազեցնելու տրանսպորտային ծախսերը:
Դեկտեմբերին ընկերությունների կողմից հայտարարված 3 միլիարդ եվրոյի (2,9 միլիարդ դոլար) համատեղ ձեռնարկության շրջանակներում Umicore-ը կարտադրի մարտկոցների պրեկուրսորներ և կաթոդային նյութեր 160 գիգավատ/ժամ (ԳՎտժ) հզորությամբ, ինչը բավարար է 2,2 միլիոն մեքենայի համար:
Volkswagen-ը նախատեսում է մինչև 2030 թվականը Եվրոպայում կառուցել մարտկոցների 6 գործարան՝ 240 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում