Որո՞նք են աշխարհի ամենահին արժույթները, որոնք օգտագործվում են նաև 21-րդ դարում

1 Min Read

Ավանդույթների պահպանումն ազգերի հարատևության կարևորագույն գործոններից է։ Կան երկրներ, որոնք ավանդույթները պահպանում են նաև տնտեսությունում։

Տնտեսության տարբեր վերելքների և վայրէջքների փուլերում ավանդույթների պահպանումը մեծ կամք և պատրաստակամություն է պահանջում։

Կան երկրներ, որտեղ, օրինակ, արժույթը ստեղծվել է դարեր առաջ, սակայն մինչև հիմա էլ դրանք շարունակում են գործածության մեջ մնալ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ բոլորիս հայտնի բրիտանական ֆունտը ստեղծվել է 8-րդ դարում և շրջանառվում  է նաև 21-րդ դարում։ Բավականին ամուր արժույթ է։

Սերբիական դինարը շրջանառության մեջ է մտել դեռևս 1214թ․։

13-րդ դարից շրջանառվում է ռուսական ռուբլին։ Վերջինս Հայաստանում ամենահայտնի արժույթների առաջին եռյակում է։

Մինչ օրս կիրառվող հին արժույթներից է նաև ամերիկյան դոլարը, որը դեռևս ռուս-ուկրաինական պատերազմից առաջ հսկայական ներկայություն ուներ համաշխարհային տնտեսությունում, սակայն ռուս-ուկրաինական պատերազմից հետո դոլարի մասնաբաժինն աշխարհում սկսել է նվազել։ Դոլարը շրջանառության մեջ է դրվել դեռևս  1785թ․։

Ամենահին արժույթների ներկայացված ցուցակն ավարտվում է ճապոնական իենով, որը շրջանառվում է սկսած 1871թ․-ից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով