Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը եռապատկվել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ ներդրումային միջավայրը դեռևս շարունակում է խոցելի մնալ։ Դրան նպաստում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընթացները։ Մի երկրում, որտեղ գործում է առանձին հակակոռուպցիոն մարմին, չի կարող անհանգստության տեղիք չտալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար։

Այս լարված պայմաններում հատկապես տուժում է ՀՀ ֆոնդային բորսան, որը զգալի կախվածություն ունի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներից։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ երկրորդ եռամսյակում ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունների քանակը կազմել է 30 միավոր։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6 միավորով։  

Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր քանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է մոտավորապես 1,5 անգամ՝ կազմելով 2,465 միավոր։

Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է մոտ ֏ 95 մլրդ։ Վերջինս 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ եռապատկվել է։



Ուսումնասիրենք ֆոնդային բորսայում կատարված գործարքների ծավալների կառուցվածքը  2024թ․ երկրորդ եռամսյակում․

Հաշվարկները ցույց են տալիս, որ ֆոնդային բորսայում իրականացված գործարքների 45%-ը պատկանում է ռեպո գործարքներին։

Հատկանշական է, որ 2023թ․ երկրորդ եռամսյակում ռեպո գործարքների տեսակարար կշիռը կազմում էր  22%:

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալների մասնաբաժինը ընդհանուր գործարքների ծավալում կազմել է մոտ 37%։ 2023թ․ երկրորդ եռամսյակում գործարքների ընդհանուր ծավալներում պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը կազմում էր 54%։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով