Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը կաճի գրեթե 70 տոկոսով։
Sputnik Грузия-ի փոխանցմամբ Վրաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել էներգամատակարարման ոլորտը, որպեսզի երկիրը կարողանա ամբողջությամբ ապահովել էլեկտրաէներգիայով մինչև 2030 թվականը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Էլեկտրաէներգիայի սպառումը Վրաստանում 2024 թվականի հունվար-հուլիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4%-ով և կազմել 8,3 մլրդ կվտ/ժ։ Փորձագետները կարծում են, որ մինչև 2030 թվականը սպառումը կաճի գրեթե 70%-ով և կհասնի 22 միլիարդ կիլովատ/ժամի։
«Մենք հավակնոտ նպատակ ունենք, որ Վրաստանը մինչև 2030 թվականը դառնա էլեկտրաէներգիայի առումով լիովին ինքնաբավ երկիր, որի համար էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է գերազանցի սպառումը», – ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները 2012 թվականից ակտիվորեն զարգացնում են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը և մեծ արդյունքների են հասել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում