Ճապոնացի գիտնականները ստեղծել են կիբորգ-ուտիճ՝ որոնողական առաքելությունների համար

1 Min Read

Ճապոնիայի Ռիկենի ինստիտուտի հետազոտողները ռադիոկառավարվող կիբորգ-ուտիճ են ստեղծել, որը կուղարկվի որոնողական առաքելությունների, այդ թվում՝ երկրաշարժերից հետո փլատակների տակից մարդկանց գտնելու: Հաղորդում է Mashable-ը։

Նշվում է, որ ուտիճը, որը ներգրավվելու է նման գործողություններում, սովորական կենդանի միջատ է, որը կստանա տարատեսակ էլեկտրոնիկայով լի «ուսապարկ»։ Դա թույլ կտա օպերատորին կառավարել ուտիճի շարժումները՝ էլեկտրական ազդակներն ուղղելով դեպի նրա զգայարանները։ Փորձերն իրականացվել են մադագասկարյան ուտիճների վրա, որոնց երկարությունը վեց սանտիմետր է։ Այդ ուտիճները չունեն թևեր, ինչը թույլ է տալիս նրանց վրա «ուսապարկ» ամրացնել։

Հետագայում նման կիբորգ-ուտիճների վրա նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ և այլ սենսորներ։ Գիտնականները լիահույս են, որ միջատները կկարողանան օգնել մարդկանց դժվար հասանելի վայրերում իրականացվող փրկարարական աշխատանքների ժամանակ։

Share This Article