Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր.ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastexն էր։

Winds of Armenia առանջնության նպատակն է Հայաստանը դարձնել առագաստանավային սպորտի կենտրոններից մեկը՝ նպաստելով Հայաստանում այս սպորտաձևի զարգացմանը։ Առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությանն այս տարի մասնակցել են  ավելի քան 20 թիմեր՝ Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։  Հայաստանը ներկայացնում էին մարզիկներ Գագիկ Սարգսյանը, Անդո Նովիկյանը, Մուշեղ Բարսեղյանը և Արտաշես Դադայանը։

Միջոցառումն անցկացվել է ամենահեղինակավոր J/70 դասի առագաստանավերով։ Առաջնության իրագործումը  վստահվել էր միջազգային դասի մրցավարների արհեստավարժ խմբին։

 

Winds of Armenia-ն իրականացվել է Հայաստանում առաջին առագաստային ակումբի՝ Winds of Armenia-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի և Fastex-ի համատեղ աջակցությամբ։ Միջոցառմանն այս տարի ներկա է եղել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։


***

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։  


Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով