Ամիօ բանկը ներկայացնում է կանաչ հնարավորությունների նորարարական լուծումներ՝ շահավետ ֆինանսական պայմաններով և տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորությամբ:
Եթե ցանկանում եք ընդլայնել, զարգացնել և բարձրացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը, ապա Ամիօ Էներգո+ լիզինգը հենց Ձեզ համար է:
Էներգո+ լիզինգը նախատեսված է սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող նոր հիմնական միջոցների ձեռքբերման և հին սարքավորումները նորով փոխարինելու համար:
Ինչու՞ ընտրել Էներգո+ լիզինգը.
- Ֆինանսավորման լավագույն պայմաններ
- Ծրագրի ներքո ձեռք բերվող գույքերի լայն տեսականի
- Բիզնես ծախսերի կրճատման ճկուն հնարավորություն
- Կանաչ ներդրում բիզնեսի և բնության մեջ
Էներգո+ լիզինգի տրամադրման հիմանական պայմաններն են.
- Լիզինգառու՝ ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և միջին ձեռնարկություններ
- Լիզինգի ժամկետ՝ 12-ից 60 ամիս
- Տարեկան տոկոսադորւյք 10%, որն ամբողջությամբ ենթակա է սուբսիդավորման տնտեսության արդիականացման նպատակային ծրագրի ներքո՝ ծրագրի պայմաններին համապատասխանելու պարագայում
- Լիզինգի գումարը՝ 1-ից մինչև 500 միլիոն դրամ
- Կանխավճար՝ նվազագույնը 10%
Բիզնեսը պետք է առաջնորդի դեր ստանձնի շրջակա միջավայրը պաշտպանող և տնտեսությունը զարգացնող լուծումներ ստեղծելու գործում: Էներգո+ լիզինգի նպատակը կանաչ ֆինանսավորման խթանումն է, որը կապահովի բիզնեսի առկա հիմնական միջոցների փոխարինումը նոր, էներգաարդյունավետ և էներգախնայող հիմնական միջոցներով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամիօ լիզինգ, երբ նպատակները կանաչ են, իսկ երկինքը կապույտ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկ կողմից:
Հայտնի են Ամիօ Ժամանակաշրջանի 25 հաջողակները
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում