BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա․ ի՞նչ խնդիրներ են արձանագրվել

1 Min Read

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը հետ է կանչում 1,5 մլն մեքենա՝ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում  է  РИА Новости-ին:

Երրորդ կողմի մատակարարած ինտեգրված արգելակման համակարգը (IBS) խնդիրներ է առաջացնում, հայտարարել են ընկերությունից՝ չհայտնելով մանրամասներ։

«Ընդհանուր առմամբ տեխնիկական խնդիրները, որոնք   կապված են ինտեգրված արգելակման համակարգի հետ,     կազդեն ավելի քան 1,5 միլիոն մեքենաների վրա, ինչը կհանգեցնի լրացուցիչ երաշխիքային ծախսերի 500-999 միլիոն եվրոյի սահմաններում», – մանրամասնել է ընկերությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով