Ո՞ր երկրներն են Ադրբեջանի ամենախոշոր առևտրային գործընկերները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Իտալիայի իշխանությունները, հանուն ադրբեջանական նավթի ու գազի, պատրաստ են հարցականի տակ դնել բոլոր սկզբունքները։

Իտալիայում Ադրբեջանի բռնապետ Ալիևին վերջերս դիմավորեցին մեծ հանդիսավորությամբ։ Ադրբեջանի արտաքին առևտրում, ի դեպ, բացառիկ դերակատարում ունի Եվրամիության խոշորագույն տնտեսություններից մեկը`Իտալիան․

Վիճակագրական տվյալների համաձայն՝  Ադրբեջանի արտահանման ծավալները 2023թ․ կազմել են $33 մլրդ։ Վերջինս 2022թ, համեմատ կրճատվել է մոտ 11%-ով։

Ադրբեջանի արտահանման ծավալների 44%-ը պատկանում է Իտալիային, որը փաստացի հսկայական ֆինանսներով է ապահովում Ալիևի ռեժիմին։

Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16% մասնաբաժնով։

Երրորդ հորիզոնականում են Իսրայելը, Ռուսաստանը, Հունաստանը և Հնդկաստանը մոտ 4% մասնաբաժնով։

Մյուս կողմում Ադրբեջանի ներմուծման ծավալներն են, որոնք 2023թ․ կազմել են մոտ $17 մլրդ։ Վերջինս 2022թ․ համեմատ աճել է մոտավորապես 18%-ով։

Ներմուծման այս ծավալներում մոտ 18% մասնաբաժին ունեն Իտալիան և Ռուսաստանը։

Երրորդ տեղում է Թուրքիան՝ 17% մասնաբաժնով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով