ՀՀ ժողովրդագրական պատկերը՝ 2024թ. հունվար-հուլիս ամիսներին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Անդրադառնալով ՀՀ ժողովրդագրական խնդիրներին՝ բազմիցս նշել ենք, որ երկրում վարվող քաղաքականությունը դեռևս չունի այն ուժն ու արդյունավետությունը, որպեսզի կանգնեցի բնակչության թվաքանակի նվազման միտումները։ Այո՛, որոշակի կարճ ժամանակահատվածներում դիտվում են բնակչության թվաքանակի աճեր, սակայն, ցավոք, դրանք այնքան էլ կապված չեն ՀՀ ներքին իրավիճակի բարելավման հետ, այլ մեծապես պայմանավորված են արտաքին աշխարհում տեղի ունեցող բացասական երևույթներով։

 Բնակչության թվաքանակի անկումների մասին կարող է վկայել բնակչության բնական հավելաճի ցուցանիշը, որը ցույց է տալիս ծնվածների և մահացածների տարբերությունը որոշակի ժամանակահատվածում։

Բնական հավելաճի ցուցանիշը Հայաստանում 2024թ․ հուվար-հուլիս ժամանակահատվածում հաստատվել է հետևյալ մակարդակում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ բնական հավելաճը դեռևս գտնվում է դրական տիրույթում։ Մասնավորապես, 2024թ․ հունվար-հուլիսին ցուցանիշը հաստատվել է 3,466 մարդ , իսկ 1000 բնակչի հաշվով՝ 2 պրոմիլ մակարդակում։ 2024թ․ 2023թ․ համեմատ բնակչության բնական հավելաճի ցուցանիշի մակարդակը նվազել է մոտ 41%-ով։


Նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը


  • Եզրափակելով՝ նշենք, որ բնական հավելաճը, գտնվելով դրական տիրույթում, այնուամենայնիվ, ցույց է տալիս ոչ այնքան մեծ տարբերություն ծնվածների և մահացածների միջև։ Այս իրավիճակի պահպանումը կարող է մեծ վտանգ ներկայացնել ոչ միայն ՀՀ տնտեսության, այլ նաև անվտանգության համար։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով