Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է պատրաստել և ստեղծել կիբեր հատուկ ջոկատայինների խումբ կիբերհանցագործների դեմ պայքարելու համար:
«Կիբերանվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մասն է։ Մենք պետք է ապահովենք կիբերանվտանգությունը, քանի որ առանց դրա երկրի առաջընթացն անհնար է»,- հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի նախարարը։
Կառավարությունը նախատեսում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի համար Հնդկաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում կրթել և վերապատրաստել 5 հազար կիբերհանցագործության հատուկ ջոկատայինների:
«Կիբերհանցագործությունը սահմաններ չի ճանաչում, և, հետևաբար, հրամայական է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբվեն այս սպառնալիքի դեմ պայքարելու համար», – ավելացրեց նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում