ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման, շրջանառության կարգավորմանն ուղղված համաձայնագիր է ներկայացվել Աժ-ում

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ԱԺ սեպտեմբերի 10-ի նիստում քննարկման ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման) շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրի վավերացման հարցը:

Ըստ նրա` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը

2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայումստորագրված համաձայնագրի հիման վրա կանոնակարգվելու են ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվելու են պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվելու են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով