Քննարկում` Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շուրջ

1 Min Read

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը քննարկելու համար Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՊԵԿ պատասխանատուները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:

Անցկացվել են հանդիպումներ նաև կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։

Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը:

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին:

Կիսվեք այս հոդվածով