3 մլն նախնական պատվեր՝ Huawei-ի նոր՝ ծալվող մոդելի համար

2 Min Read

Huawei-ն ընդունել է ավելի քան 3 միլիոն նախնական պատվեր իր երեք մասից ծալվող Huawei Mate XT սմարթֆոնի համար։ Ընկերությունը սկսել է նախնական պատվերներ ընդունել սեպտեմբերի 7-ից, իսկ առաջին ժամին դրանց թիվը գերազանցել է 190 000-ը։

Նոր մոդելը կներկայացվի այսօր՝ երեքշաբթի օրը կայանալիք միջոցառման ժամանակ: Նախօրեին տեղի ունեցավ Apple-ի շնորհանդեսը, որին ընկերությունը ներկայացրել է iPhone 16-ի շարքը։

Այսպիսով՝ Huawei-ն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես Apple-ի հիմնական մրցակից։

Նախնական պատվերների նման մեծ թիվն ընդգծում է Huawei-ի՝ ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու կարողությունը և ամրապնդում է Apple-ի հիմնական մրցակիցի դիրքերը։

2024 թվականի սկզբին iPhone արտադրողը նվազեցրել է գները՝ շուկայում իր մասնաբաժինը պահպանելու համար։

Հուլիսին The Information-ը, վկայակոչելով երկու աղբյուր, գրել էր, որ Apple-ը պատրաստվում է թողարկել iPhone-ի ծալովի տարբերակը 2026 թվականին։ Սարքը կծալվի կաղապարի նման՝ այն նմանեցնելով Samsung Galaxy Z Flip-ին, որը թողարկվել է 2020 թվականին, նշել են հրատարակության զրուցակիցները։ Ընկերությունը 2020 թվականին նոր «ծալովի էլեկտրոնային սարքի՝ բաց ցուցադրման տարածքով» արտոնագրային հայտ է ներկայացրել։ Փաստաթղթից հետևում է, որ նման սմարթֆոնի էկրանի մասերը կլինեն տարբեր չափերի և ծալվելիս ավելի մեծ մասը դուրս կգա փոքրից վեր։ Դրա շնորհիվ էկրանի մի  մասը տեսանելի կմնա օգտագործողի համար։

Ապրիլին Bloomberg-ը, վկայակոչելով Counterpoint Research-ի տվյալները, գրել էր, որ առաջին եռամսյակում iPhone-ի վաճառքը Չինաստանում նվազել է 19%-ով և ցույց է տվել 2020 թվականից ի վեր ամենավատ եռամսյակային արդյունքը։

Գործակալությունն այնուհետ նշել է, որ Apple-ը չինական շուկայում իջել է երրորդ տեղ՝ այն առաջ է անցել Vivo-ից և Honor-ից: Ընդ որում, 2023 թվականի առաջին եռամսյակում ամերիկյան ընկերությունն առաջատարն էր՝ վաճառքի 19,7%-ով։

2024 թվականի առաջին երեք ամսում հարավկորեական ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում հասել է 20,8%-ի։ Apple-ին բաժին է ընկել սմարթֆոնների համաշխարհային վաճառքի 17,3%-ը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով