ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է, իսկ ՀՀ-ից մեկնողներինը՝ աճել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանում զբոսաշրջության ոլորտն ունի համեմատական առավելություններ, մինչդեռ չի կարելի ասել, թե դրանք լիովին հաշվի են առնվում, և ոլորտում իրականացվող քաղաքականությունը բավականաչափ արդյունավետ է:

Այս համատեքստում փաստենք, որ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստան են ժամանաել մոտ 946 հզր զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից որպես զբոսաշրջիկ մեկնել է մոտ 705 հզրմարդ։

Համեմատենք այս արդյունքները 2023թ․ առաջին կիսամյակում արձանագրված զբոսաշրջիկների թվաքանակի հետ

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 6․1%-ով, իսկ ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների թվաքանակը աճել է՝ 9․4%-ով։



ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերոնշյալ անկումը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխությունը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ՝ ըստ աշխարհագրական բաշխվածության․

Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ նվազել է շուրջ 32%-ով։ Սա այն պարագայում, երբ 2024թ․ առաջին կիսամյակում ԱՊՀ-ից եկող զբոսաշրջիկների թվաքանակը կազմում է ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակիմոտ 43%-ը։

Կարևոր է նաև ուսումնասիրել ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ այցելության նպատակների

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ այցելած զբոսաշրջիկներիմոտ 45% նպատակը հանգիստն ու ժամանցն է, իսկ մոտ 43%-ինը՝ գործնական։

ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների67%-ի այցելության նպատակը հանգիստն ու ժամանցն է, իսկ մոտ 31%-ինը՝ առողջությունը։

Կիսվեք այս հոդվածով