29 տեխնոլոգիական գաղափար հնարավորություն կստանա հաղթել մինչև 10 մլն դրամ և դուրս գալ շուկա

1 Min Read

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290.000.000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թ.սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ հղումով:

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով կամ գրել  grants2023@hti.am էլ. փոստին:

Կիսվեք այս հոդվածով