. արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը.
. շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պաշտպանությունը.
. արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել են սննդամթերքի արտադրություն՝ առաստաղը, պատերը, հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.
. շինություններում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր.
. արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն՝ արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
. սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.
. արտադրությունում չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ։
Շոկոլադի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։