Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել. Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Մարդկային միտքն ավելի սարսափելի զենք է, քան առյուծի ճիրանները։
Շոպենհաուեր

🔸Այլոց արատները տեսնելով` խելոքը ձերբազատվում է սեփականից։
Պուբլիլիոս Սիրոս

🔸Սրամտությունը տաղանդի պես բան է. ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ։
Սոմերի

🔸Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի։ Երբեմն այն անհրաժեշտ է, բայց չպետք է լինի չափազանց երկարատև։
Վովենարգ

🔸Խելոքին բավական է և ակնարկը։
Տերենտիոս

🔸Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գործել ենք ինքներս:

Ժոզեֆ Ռու

🔸Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե հատկապես ինչ ինքը չգիտի:

Պուբլիլիոս Սիրոս

🔸Ով քիչ է մտածում, շատ է սխալվում:

Լեոնարդո դա Վինչի

🔸Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը:

Մարկոս Տուլուս Ցիցերոն

🔸Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել:

Թոմաս Ֆուլեր

Կիսվեք այս հոդվածով