Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է դոլարային միլիարդատեր, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության գնահատականներով՝ Գոմեսի կարողությունը հիմնականում բիզնեսի միջոցով հասել է 1,3 միլիարդ դոլարի։ Երգչուհին ունի կոսմետիկայի իր շարքը, որը կոչվում է Rare Beauty, որը թողարկել է հինգ տարի առաջ։ Գոմեսի մասնաբաժինը Rare Beauty Brands-ում կազմում է նրա կապիտալի 80%-ը:
Գոմեսի ֆինանսական վիճակը գնահատելիս Bloomberg-ը հաշվի է առել նրա երաժշտական ալբոմների և վաճառված անշարժ գույքի արժեքը, հոսքային ծառայությունների հետ գործարքներից ստացված եկամուտը, բրենդային համագործակցությունը, համերգի տոմսերի վաճառքը և դերասանական գործունեությունը: Գոմեսն ունի նաև Wondermind անունով ստարտափ, որն օգնություն է տրամադրում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց և զբաղվում է հոգեկան առողջության հետազոտություններով։
Այսպիսով, գործընկերային պայմանագրերը կազմում են երգչուհու կապիտալի մոտ 6,9%-ը, համերգային գործունեությունից եկամուտը՝ մոտ 4,8%-ը, իսկ Wondermind-ը՝ 2,6%-ը։ Ալբոմների վաճառքը նրան բերել է իր կարողության 1,8%-ը, դերասանական արվեստը՝ 1,3%-ը։ Կապիտալի 0,7%-ը և 0,6%-ը գալիս են հոսքային ծառայությունների հետ գործարքներից և նրա անշարժ գույքի ընդհանուր արժեքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում