Հայաստանցիների աշխատավարձը բարձրացել է, ամեն դեպքում այդ մասին են փաստում ՎԿ տվյալները: 2024թ․երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը մեր երկրում կազմել է 275,269 դրամ. ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով շուրջ 5%-ով։
Ի դեպ, աշխատող հայ կենսաթոշակառուների թիվը հասնում է շուրջ 22%-ի: Դե իսկ 2024թ․ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կենսաթոշակառուների ընդհանուր թիվ հաստատվել է 470,000 մարդ մակարդակում, որը կազմում է մեր բնակչության 16%-ը։
Հայաստանում անշարժ գույք գնելն անհրապուրիչ է դառնում: 2024թ. առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիները կատարել են անշարժ գույքի առքուվաճառքի 1737 գործարք, ինչը 21,8% – ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ամենահաճախը Հայաստանում գույք գնել, կամ վաճառել են ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իրանից և ԱՊՀ մի քանի երկրից:
Հայկական գինին մոտ 7 ամսում զգալիորեն նվազեցրել է արտադրությունը: Ըստ ՎԿ-ի՝ գինու արտադրության ծավալները կրճատվել են 39,3% – ով՝ կազմելով 5,1 մլն լիտր:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ Հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 3.2% , դիզելային վառելիքի՝ 5.4% գնաճ։ Իսկ հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) գնաճն ամենաբարձրն է եղել`92.2% :
Եվ վերջում, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների մասին: Սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվեց Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղին։ Թռիչքները կլինեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում