Երկուշաբթի ֆունտը հասել է ռեկորդային ցածր մակարդակի` թրեյդերների այն մտավախությունների պատճառով, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարության տնտեսական ծրագիրը լարվածություն կստեղծի ֆինանսական հատվածում: Ֆունտը իջել է 4,9%-ով՝ հասնելով $ 1,0327 պատմական նվազագույնին: Այդ մասին գրում է Reuters-ը։
«Եվրոն դոլարի նկատմամբ հասել է 20 տարվա նոր նվազագույնի` ուկրաինական պատերազմի սրման ֆոնին էներգետիկ ճգնաժամի հետևանքով ռեցեսիայի մտավախությունների պատճառով», – գրում է գործակալությունը։
Բացի այդ, դոլարը շարունակել է վերականգնումը իենի նկատմամբ։ Դոլարի ինդեքսը, որի զամբյուղը ներառում է ֆունտ ստեռլինգը, եվրոն և իենը, 2002 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ հասել է 114,58-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում