Եգիպտոսը տնտեսությանն աջակցելու համար վաճառում է պետական ​​ընկերություններ

1 Min Read

Եգիպտոսը տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է մինչև հաջորդ տարվա կեսերը հավաքել 6 միլիարդ դոլար՝ վաճառելով պետական ​​ձեռնարկությունների բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Երկիրը ցանկանում է ներգրավել ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, միաժամանակ բանակցում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ նոր վարկի համար, որպեսզի օգնի հաղթահարել սննդամթերքի և վառելիքի ներմուծման աննախադեպ ծախսերը:

Եգիպտոսը խոստանում է ընդլայնել բարեփոխումները՝ նվազեցնելու համար պետության դերը տնտեսության մեջ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններին համապատասխան։

Աբու Դաբիի ADQ պետական ընկերությունը և Սաուդյան Արաբիայի պետական ներդրումների հիմնադրամն արդեն մոտ 3 մլրդ դոլար են ներդրել Եգիպտոսում՝ ձեռք բերելով հայտնի ընկերությունների բաժնետոմսերի պետական փաթեթներ:

Share This Article
3 Comments