Եգիպտոսը տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է մինչև հաջորդ տարվա կեսերը հավաքել 6 միլիարդ դոլար՝ վաճառելով պետական ձեռնարկությունների բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Երկիրը ցանկանում է ներգրավել ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, միաժամանակ բանակցում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ նոր վարկի համար, որպեսզի օգնի հաղթահարել սննդամթերքի և վառելիքի ներմուծման աննախադեպ ծախսերը:
Եգիպտոսը խոստանում է ընդլայնել բարեփոխումները՝ նվազեցնելու համար պետության դերը տնտեսության մեջ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններին համապատասխան։
Աբու Դաբիի ADQ պետական ընկերությունը և Սաուդյան Արաբիայի պետական ներդրումների հիմնադրամն արդեն մոտ 3 մլրդ դոլար են ներդրել Եգիպտոսում՝ ձեռք բերելով հայտնի ընկերությունների բաժնետոմսերի պետական փաթեթներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում