Brent տեսակի նավթի գինը նվազել է

0 Min Read

Brent տեսակի նավթի գինը 2023 թվականի մարտից ի վեր առաջին անգամ իջել է 71 դոլարից։

Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:20-ի դրությամբ այս ապրանքանիշի նավթը վաճառվում էր մեկ բարելը 70,66 դոլարով։ Այսպիսով,մեկ շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթի գինը նվազել է 10%-ով։ Գնանկումը սկսել է շաբաթվա սկզբից։

Ինչպես նշել է Forbes-ը, նավթի գները նվազում են Լիբիայում քաղաքական իրավիճակի հնարավոր մեղմացման ֆոնին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով