Ամենաերջանիկ մարդը նա է, ով կախված է ինքն իրենից․10 իմաստուն մտքեր՝ Ցիցերոնից

1 Min Read

Հին Հռոմում մեր թվարկությունից առաջ ապրած աշխարհահռչակ մտածող և հռետոր Ցիցերոնի մտքերը կարդում ու համոզվում ես՝ այս հարափոփոխ աշխարհում միևնույն է՝ անփոփոխ է մի բան, թե ի՞նչ՝ դուք էլ կարդացեք ու ինքներդ գտեք պատասխանը։

🔸Առանց իրական ընկերության կյանքը ոչինչ է:

🔸Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող ավելի լավ անի:

🔸Ծնողների հանդեպ սերը բոլոր առաքինությունների սկիզբն է:

🔸Խնայողությունը բարեկեցության աղբյուրն է:

🔸Ես երդվել եմ լեզվով, իմ խելքը չի երդվել:

🔸Այն տունը, որտեղ գրքեր չկան, նման է հոգի չունեցող մարմնի:

🔸Ազատ է ապրում միայն նա, ով իր երջանկությունը գտնում է իր պարտականությունները կատարելու մեջ:

🔸Սխալվել յուրաքանչյուր մարդ կարող է, իր սխալը պնդելը` միայն հիմարները:

🔸Կասկածների միջոցով հասնում ես ճշմարտության:

🔸Ամենաերջանիկ մարդը նա է, ով կախված է ինքն իրենից:

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով