Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.9%: Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
ծառայություններ՝ 27.1%,
շինարարություն՝ 14.2%,
առևտրի շրջանառություն՝ 13.6%,
արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 9.2%:
2022 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 56.2%-ով. արտահանումն աճել է 52.9%-ով, իսկ ներմուծումը՝ 58.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.4%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում