Սուբվենցիոն ծրագրով և համայնքի բյուջով կառուցվել է Ջրառատի մանկապարտեզը

1 Min Read

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվել և այսօր շահագործման է հանձնվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ Բնակավայրի մանակապարտեզը։

Այն նախատեսված է 50 երեխայի համար։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։

Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։

Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով