Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ առաջարկներ կներկայացնի

1 Min Read

Հանգստյան օրերին Եվրահանձնաժողովը խորհրդակցություններ անցկացրեց ԵՄ անդամ երկրների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ պաշտոնական առաջարկ կներկայացվի արդեն այս շաբաթվա վերջին: Գրում է EURACTIV-ը։

Նշվում է, որ նոր պատժամիջոցները կներառեն միջուկային էներգիայի, շքեղ ապրանքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Փորձ կարվի ավելի շատ բանկեր անջատել SWIFT համակարգից։

Գերմանիան, իր հերթին, պահանջել է արգելել ԵՄ ընկերություններին ֆինանսավորել Ռուսաստանում մետաղների և հազվագյուտ հողերի հանքաարդյունահանումը և ուրանի ներմուծումը:

Կիսվեք այս հոդվածով