Շինարարության ծավալներն աճել են 17,7%-ով. հուլիսը` թվերով.ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Չնայած պահպանվող աշխարհաքաղաքական խնդիրներին՝ ՀՀ տնտեսությունը շարունակում է գտնվել հարաբերական կայունության փուլում: Ուսումնասիրենք 2024թ․ հուլիս ամսվա տնտեսական արդյունքները նկարագրող վիճակագրությունը.

 ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏228,288 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏57,358 մլն:

2024թ․ հուլիսին առևտրաշրջանառության ծավալը հաստատվել է ֏547,932 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏278,998 մլն մակարդակներում: Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար  $812 մլն և $1,184 մլն։

2024թ․ հուլիսին ՀՀ-ում արտադրվել է 759 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հուլիսին կազմել է ֏286,215:



Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ հուլիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ հուլիսի և 2024թ․ հունիսի արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:



Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ հաստատվել է 6.2% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 2․2%: 2024թ․ հուլիսին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17․7%-ով։

2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 14%-ով։ 2024թ․ հուլիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 4․9%։ 2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 1․4%-ով։ 2024թ․ հուլիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6․1%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար 42․8%-ով և 30․7%-ով։ 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ հուլիսին հունիսի համեմատ կազմել է 5․6%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ հուլիսին հունիսի համեմատ կազմել է 2%:

2024թ․ հուլիսին հունիսի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 5․7%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 17%-ով։ Ներմուծման ծավալներն աճել են 0․8%-ով,  իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները`13․9%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով