Վրաստանի տնտեսության կայունությունն անցնում է լուրջ փորձությունների միջով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները շարունակում են սրվել, ինչին իրենց հերթին նպաստեցին Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից վավերացված երկու օրինագծերը։

Մի դեպքում սահմանափակվեց երկրում, այսպես կոչված, օտարերկացի գործակալ համարվող կազմակերպությունների գործունեությունը։ Մյուս դեպքում Արևմուտքին դուր չի եկել ԼԳՏԲ-ի քարոզը արգելող օրենքի ընդունումը։

Այս իրավիճակում ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել և խոստանում են ավելի լուրջ հետևանքներ, եթե Վրաստանի կառավարությունը չվերանայի իր դիրքորոշումը։ Անշուշտ, այս պատժամիջոցները զգալի վնաս կարող են հասցնել Վրաստանի տնտեսությանը, որը, առանց այդ էլ, գտնվում է լրջագույն փորձությունների շրջանում՝ հաշվի առնելով նաև ռուսական գործոնը։

Այս իրավիճակում Վրաստանն ամբողջովին կշրջվի դեպի Թուրքիա և Ադրբեջան՝ տարածաշրջանի բանալիները հանձնելով թուրքերին։

Ուսումնասիրենք, թե այս պայմաններում ինչպիսի արդյունքներ են արձանագրվել Վրաստանի տնտեսությունում.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Վրաստանում 2024թ․ առաջին եռամսյակում տնտեսական աճը հաստատվել է 8․4% մակարդակում։ Տնտեսական աճը սկսել է արագանալ համեմատած 2023թ․  եռամսյակների հետ։

Գնաճի մակարդակը 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ կազմել է 0․96%։ Փաստացի նկատվում է նաև գնաճի դանդաղեցում։

2024թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ գործազրկության մակարդակը հաստատվել է 13․7% մակարդակում։ Դիտվում է նաև գործազրկության անկում։



  • Այսպիսով, Վրաստանի տնտեսությունը 2024թ․ սկսել է դրական ընթացքով, իսկ թե Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում որքանով տնտեսությունում կպահպանվի այս կայունությունը, դժվար է ասել։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով