Meta Inc-ը մտադիր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կրճատել իր ծախսերը առնվազն 10%-ով:
Այս ցուցանիշը մեծ թռիչք է նախորդ՝ 2%-4% ծախսերի կրճատման կանխատեսման համեմատ, որը Meta-ն հայտարարեց հուլիսին: Տեղեկացնում է Bloomberg-ը։
Այսպիսով, Facebook-ի մայր ընկերությունն արդեն սկսել է կրճատել մեծ թվով աշխատակիցների՝ տուժած աշխատակիցներին սահմանափակ հնարավորություն տալով դիմել Meta-ում այլ պաշտոնների համար: Սակայն, ակնկալվում է, որ սրանք կլինեն ավելի մեծ կրճատումների նախերգանք միայն:
Ընկերության բիզնեսը վերջին ամիսներին տուժել է ռեցեսիայի մտավախությունների և թվային գովազդի վաճառքի վրա մրցակցային ճնշման պատճառով:
Հունիսին պարզվեց, որ Meta-ն այս տարի կրճատել էր ինժեներներ վարձելու պլանները առնվազն 30%-ով, քանի որ ընկերությունը պատրաստվում էր տնտեսական մեծ անկման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում