103 000 դոլար՝ ցախավել գնելու համար․ Երևանի քաղաքապետարանի հերթական գնումը

1 Min Read

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Հրապարակը:

Պայմանագրում նշված է, որ մեկ ցախավելի գինը 399,5  ՀՀ դրամ է:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635:

Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս ԵԱՍՄ հիմնարկը ձեռք է բերում 60 հազար ցախավել:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով