Վրաստանը 2024 թվականի յոթ ամսում արտահանել է 22,3 հազար տոննա դեղձ և նեկտարին: Հայտնում է Sputnik Грузия-ն և հավելում, որ միայն այս մրգերի արտահանումից ստացել է 26 միլիոն դոլար։
Արտահանման ծավալները 6%-ով (1,3 հազար տոննա) գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բացի այդ, արտահանման արժեքն աճել է 13%-ով կամ 2,9 մլն դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում