Կլիմայի փոփոխության պատճառով ֆերմերային և սննդամթերքի ներդրողները կարող են կորցնել 150 միլիարդ դոլար

1 Min Read

Գյուղատնտեսական և պարենային առաջատար ընկերությունները մինչև 2030 թվականը կարող են կորցնել իրենց կարողության մինչև մեկ քառորդը, եթե չհարմարվեն կլիմայի փոփոխության հետ կապված նոր քաղաքականությանը և սպառողների վարքագծին, ասվում է ՄԱԿ-ին կից կազմակերպությունների պատրաստած նոր զեկույցում: Հայտնում է Bloomberg-ը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ գյուղատնտեսների և սննդամթերքի մանրածախ առևտրով զբաղվողների կարողությունը մինչև 2030 թվականը կնվազի միջինը մոտ 7%-ով, ինչը համարժեք է մոտ 150 միլիարդ դոլարի վնասին, եթե նրանք չձեռնարկեն աշխատանքային նոր տարբերակներ:

Միևնույն ժամանակ,այնպիսի  բիզնես ոլորտները, ինչպիսիք են բույսերի վրա հիմնված մսի արտադրությունը և անտառվերականգնումը, նոր մեծ հնարավորություններ կներկայացնեն նույն ընկերությունների համար:

Զեկույցում կոնկրետ ընկերությունների անուններ չկան, ուստի այն չի կարող համարվել ներդրումային խորհրդատվություն: Այն հրապարակված է ՄԱԿ-ի կողմից աջակցվող Race to Zero արշավի կողմից՝ պայքարելու կլիմայական փոփոխության դեմ:

Կիսվեք այս հոդվածով