343,4 մլն դրամ՝ Ելփինի նոր մանկապարտեզի կառուցմանը․ ՀՀ վարչապետ

1 Min Read

343,4 մլն դրամ  է ծրագրի բյուջեն, որով կառուցվում է Ելփին համայնքի մանակապարտեզը։

Ծրագիրը սուբվենցիոն է, որի 80 %-ը՝ 274,7 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյայ էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը եղել է շինհրապարակում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին, իսկ երբ նրան ասել են, որ այստեղ աշխատում են ամենալավ շինարարները, նա պատասխանել է․

 «Լավ շինարարը ոսկու գին ունի, իսկ վատ շինարարի ձեռքը տառապում ենք: Մենք էլ ենք տառապում, կառավարությունն էլ է տառապում, համայնքն էլ է տառապում, ժողովուրդն էլ է տառապում: Ոչ էլ կարում ենք ժամանակին խզենք, ասում ենք՝ լավ մի հատ էլ փորձենք, հլը մի հատ էլ փորձենք, որովհետեւ խզենք, նոր մրցույթ անենք, էլի ժամանակ է»:

Կիսվեք այս հոդվածով