Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները։ Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի։
Վիկտոր Մարի Հյուգո
🔸Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել։
Գաբրիել Գարսիա Մարկես
🔸Իրականացրեք ձեր երազանքները, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզ աշխատանքի կվերցնի՝ իրականացնելու սեփական երազանքները։
Ֆարրա Գրեյ, ամերիկացի բիզնեսմեն
🔸Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ:
Բեռնարդ Շոու
🔸Մի վազիր երջանկության հետևից. այն միշտ գտնվում է քո ներսում:
Պյութագորաս
🔸Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ,երբ նա արդեն անհետացել է:
Զանդերս
🔸Մարդը կարող է հավակնություն ունենալ միայն այնքան ուրախության ու երջանկության, որքան ինքն է տալիս ուրիշներին:
Է.Ֆեյխտերսլեբեն
🔸Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։
Պասկալ
🔸Եթե երբևէ երջանկություն որոնեք և գտնեք, այդժամ ակնոցը որոնող պառավի նման Դուք կհասկանաք, որ այն միշտ եղել է Ձեր քթին:
Հենրի Շոու
🔸Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել:
Դյումա հայր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում