2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.6%-ով:
Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2-0.2%-ով, 5-ում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.1%-ով:
2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.6% գնաճ և դիզելային վառելիքի 1.2% գնանկում:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ Հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 3.2% և դիզելային վառելիքի՝ 5.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 7.8% գնանկում:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 92.2%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 30.7% գնաճ, ընդ որում, 2024թ. հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 175.6 դրամ, իսկ օգոստոսին՝ 229.6 դրամ:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.7%-ով:
2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-1.0%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Գյումրիում:
Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:
Արտարժույթի շուկա: 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ:
2024թ. օգոստոսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.2% և 4.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.2% և 2.1% նվազում:
2024թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.5%-ով գերազանցել է 2023թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշը (386.2 դրամ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում