Դիլլերները կկարողանա գնած կամ վերադարձված մեքենան վաճառել նաև երրորդ անձին․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թրեյդ-ին առեւտրի տեսակին վերաբերող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը:

«Սա մի գործիք է, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց իրենց հին մեքենան փոխանակել կամ լավարկել համապատասխան դիլեր ընկերության միջոցով»,- ընդգծել է փոխնախարարը` հավելելով, որ մինչ օրս արձանագրվել է տվյալ գործիքի կիրառման ընդամենը 20 դեպք, ինչը չի բխում հեղինակների սկզբնական դրված նպատակից:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությամբ հնարավորություն է ընձեռնվում, որ վերադարձված կամ դիլերին վաճառված մեքենան վերջինս կարողանա վաճառել նաեւ երրորդ ֆիզիական անձին: Զեկուցողի խոսքով նախաձեռնության ընդունումը կնպաստի Հայաստանի ավտոպարկի թարմացմանը: Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը նախագծում կատարել է երկու խմբագրական փոփոխություն:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով