Այսպես.
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը.
- արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնոլոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները.
- չի բացառվել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը արտադրական շինությունների տարածք.
- չեն ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում.
- չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.
- արտադրական շինություններն ապահովված չեն եղել սանհանգույցներով,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ: